Մատչելիության հղումներ

Անկարան չի պատրաստվում Սիրիայի քրդերի անվտանգության հարցը համաձայնեցնել Վաշինգտոնի հետ


Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլու, արխիվ
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլու, արխիվ

Պաշտոնական Անկարան այսօր վերստին ընդդիմացել է Սիրիայի քրդերի անվտանգությունը երաշխավորելու Վաշինգտոնի պահանջին ու պնդել, թե չի պատրաստվում այս հարցը համաձայնեցնել Նահանգների հետ:

«Քրդական ահաբեկչական խմբավորումների դեմ Եփրատի արևելքում ծրագրված գործողությունները կախված չեն Սիրիայից ամերիկյան զինուժի դուրսբերումից», - հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը:

«Եթե ամերիկյան զորքի դուրսբերումը հետաձգվի՝ ծիծաղելի պատճառաբանություններով, թե իբր թուրքերը կոտորում են քրդերին, ինչը իրականությունը չի արտացոլում, մենք, միևնույն է, կիրագործենք մեր ծրագիրը», - թուրքական NTV -ին ասել է Մևլյութ Չավուշօղլուն՝ կրկին պնդելով, թե այդ տարածքում քրդական խմբավորումների ներկայությունը սպառնալիք է ոչ միայն Սիրիայի, այլև ողջ տարածաշրջանի անվտանգության համար:

Հայտարարությունից օրեր առաջ՝ շաբաթասկզբին, Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը նախապայման էր առաջադրել Թուրքիային և հայտարարել, թե Ամերիկան զորքերը Սիրիայից դուրս կբերի այն ժամանակ, երբ Անկարան կերաշխավորի քրդերի անվտանգությունը: Անկարան հրաժարվում է նման երաշխիքներ տալ:

Մանրամասները տե՛ս այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG