Մատչելիության հղումներ

Էրդողանը Բոլթոնին մեղադրում է «շատ լուրջ սխալ» թույլ տալու մեջ


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ելույթ է ունենում իր «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության հետ հանդիպմանը, Անկարա, 8-ը հունվարի, 2019թ․
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ելույթ է ունենում իր «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության հետ հանդիպմանը, Անկարա, 8-ը հունվարի, 2019թ․

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը մեղադրել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականին «շատ լուրջ սխալ» թույլ տալու մեջ, երբ Ջոն Բոլթոնն Անկարայից պահանջել է չվնասել Սիրիայի քուրդ զինյալներին:

«Ջոն Բոլթոնը շատ լուրջ սխալ թույլ տվեց, մենք չենք կարող զիջումների գնալ այս հարցում», - հայտարարել է Էրդողանը երեկ, մինչ Բոլթոնը կլքեր Թուրքիան:

Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդականը Անկարա էր այցելել հավաստիանալու, որ Թուրքիան չի հարձակվի Սիրիայի հյուսիս-արևելքում Միացյալ Նահանգների դաշնակից քուրդ ապստամբների վրա, որոնց Անկարան ահաբեկիչներ է համարում:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տարեվերջին հայտարարեց ամերիկյան զորքերը Սիրիայից դուրս բերելու որոշման մասին: 2019 թվականի առաջին օրերին, սակայն, պաշտոնական Վաշինգտոնը որպես Սիրիայից զորքերը դուրս բերելու պայման նշեց քրդերի վրա չհարձակվելու և «Իսլամական պետության» ահաբեկիչների դեմ պայքարելու երաշխիքներ ստանալը Անկարայից:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG