Մատչելիության հղումներ

Կրեմլը հայտնում է, որ Պուտինն ու Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել


Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտին և Էմանյուել Մակրոն, արխիվ
Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտին և Էմանյուել Մակրոն, արխիվ

Կրեմլը այսօր հայտնել է, որ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի միջև: Նրանք շնորհավորել են միմյանց Նոր տարին և քննարկել Սիրիայի իրավիճակն ու Կերչի նեղուցի միջադեպը:

Ավելի վաղ, Ֆրանսիայի նախագահն ու Գերմանիայի կանցլերը համատեղ հայտարարությամբ Ռուսաստանից պահանջել էին անհապաղ ազատ արձակել անցած նոյեմբերին Կերչի նեղուցում ձերբակալած ուկրաինացի նավաստիներին: Նրանց պահանջը Մոսկվան անընդունելի էր համարել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG