Մատչելիության հղումներ

Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդները պահանջել են Ռուսաստանից ազատ արձակել ուկրաինացի նավաստիներին


Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդները պահանջել են Ռուսաստանից անհապաղ ազատ արձակել ուկրաինացի նավաստիներին, որոնք ձերբակալվել են նոյեմբերի վերջին՝ Ազովի ծովում տեղի ունեցած ընդհարման ժամանակ:

Այսօր տարածած համատեղ հայտարարությամբ Մերկելն ու Մակրոնն ընդգծում են, որ Մոսկվան պետք է ազատ արձակի ուկարիանցիներին՝ առանց որևէ նախապայմանի, քանի որ նրանք ազատազրկվել են ապօրինի:

Նոյեմբերի 25-ին ռուսական զինուժը Կերչի նեղուցում հարձակվել էր ուկրաինական երեք նավերի վրա, կալանել դրանք և ձերբակալել անձնակազմերի 24 նավստիներին: Այժմ նրանց մեղադրանք է ներկայացված Ռուսաստանի սահմանը ապօրինի հատելու համար, պաշտոնական Կիևը, մինչդեռ, պնդում է, որ նավաստիները ռազմագերի են Ռուսաստանի ձեռքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG