Ուկրաինան մտադիր է մասնակի ուժի մեջ թողնել ռուսաստանցի 16-60 տարեկան տղամարդկանց մուտքի արգելանքը, թեև երեկ նախագահ Պետրո Պորոշենկոն հայտարարել էր, թե մեկ ամիս առաջ մտցված ռազմական դրությունն ավարտվել է:
Ըստ պաշտոնական աղբյուրների, այդ ընթացքում արգելվել էր ավելի քան 1500 ռուսաստանցի տղամարդկանց մուտքն Ուկրաինա, ռուսական կողմն էլ, իր հերթին, Ռուսաստան չէր թողել Ուկրաինայի ավելի քան 350 քաղաքացիների:
Ուկրաինան Ռուսաստանի հետ սահմանամերձ 10 շրջաններում 30-օրյա ռազմական դրություն էր մտցրել նոյեմբերի 26-ին, երբ ռուսական զինուժը Ազովի ծովում ուկրաինական երեք նավ էր կալանել և ձերբակալել տասնյակ նավաստիների: