Մատչելիության հղումներ

Ռազմական դրության ընթացքում սահմանափակվում է ՌԴ քաղաքացիների մուտքը Ուկրաինա


Ռուս-ուկրաինական սահմանի անցակետերից մեկը, արխվ
Ռուս-ուկրաինական սահմանի անցակետերից մեկը, արխվ

Ուկրաինան ռազմական դրության ընթացքում արգելում է Ռուսաստանի 16-ից մինչև 60 տարեկան արական սեռի քաղաքացիների մուտքը երկիր: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի սահմանապահ ծառայության ղեկավար Պետրո Ցիհիկալը:

Նրա խոսքով, այդ անձանց մուտքը Ուկրաինա կարող է թույլատրելի լինել միայն հումանիտար նպատակներով, մասնավորապես՝ հոգեհանգստի մասնակցելու համար:

Ղրիմի ափամերձ գոտում Ռուսաստանի մասնակցությամբ տեղի ունեցած ծովային ընդհարմանն ի պատասխան՝ Ուկրաինայում հոկտեմբերի 29-ից 30-օրյա ռազմական դրություն է հայտարարվել:

Մանրամասները տե՛ս այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG