Մատչելիության հղումներ

Պաշտոնական Երևանը ուշադրությամբ հետևում է Իրանի շուրջ զարգացումներին


ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյան, արխիվ
ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյան, արխիվ

Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը մեկնաբանությամբ է հանդես եկել Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների առնչությամբ՝ հայտարարելով․ - «Ուշադրությամբ հետևում ենք այս ուղղությամբ տեղի ունեցող զարգացումներին և մշտական կապի մեջ ենք այս գործընթացում ներգրավված բոլոր կողմերի հետ»:

«Մենք հստակորեն ներկայացնում ենք մեզ հուզող հարցերը և մտահոգությունները: Հայաստանի Հանրապետության համար Իրանի Իսլամական Հանրապետության հետ ավանդական բարիդրացիական հարաբերությունները կենսական նշանակություն ունեն», - ասված է հայտարարությունում, որ հրապարակել է արտգործնախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունը:

Նաղդալյանը նաև փոխանցում է, որ «այժմ իրականացվում է Հայաստանի վրա Իրանի դեմ կիրառված պատժամիջոցների հետևանքների համապարփակ փորձագիտական ուսումնասիրություն»:

Նոյեմբերի 5-ից ուժի մեջ են մտել Միացյալ Նահանգների կողմից Իրանի դեմ սահմանված նոր պատժամիջոցները: Դրանց մեծ մասը չեղարկվել էր ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի պաշտոնավարման օրոք` 2015-ի օգոստոսին Իրանի միջուկային ծրագրի շուրջ բազմակողմ համաձայնագրի ստորագրումից հետո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG