Մատչելիության հղումներ

Վրաստանում անցյալ տարի սպանված դեռահասներից մեկի հայրը ձերբակալվել է


Զազա Սարալիձե, հոկտեմբեր, 2018թ․
Զազա Սարալիձե, հոկտեմբեր, 2018թ․

Վրաստանում անցյալ տարի դաժանաբար սպանված դեռահասներից մեկի հայրը՝ Զազա Սարալիձեն, ով ամիսներ շարունակ իշխանություններից պահանջում է հետաքննել որդու սպանությունը և պատժել բոլոր մեղավորներին, այսօր Թբիլիսիում ձերբակալվել է: Ըստ «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայության՝ նա մեղադրվում է «ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու մեջ»:

Հաղորդվում է, որ Սարալիձեի հետ ձերբակալվել են ևս մի քանի հոգի, ովքեր այսօր բողոքի ակցիա էին անցկացնում խորհրդարանի շենքի դիմաց:

Երկու անչափահասների սպանության գործով դատական լսումները բողոքի զանգվածային ակցիաների տեղիք էին տվել, ինչը հանգեցրել է պաշտոնանկությունների:

Հազարավոր մարդիկ անցած ամիսներին Թբիլիսիում փողոց դուրս եկան, երբ դատարանը անմեղ ճանաչեց սպանության մեջ կասկածվող երկու ամբաստանյալներին: Սպանված անչափահասների ծնողները պնդում են, որ իրավապահները կեղծել են դեռահասների երկու մեծ խմբերի միջև տեղի ունեցած ծեծկռտուքի քննության նյութերը` իրական մարդասպաններին ազատելով պատժից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG