Մատչելիության հղումներ

Սարալիձեն շարունակում է պայքարը Վրաստանի վերնախավի դեմ


Վրաստան - Որդեկորույս Զազա Սարալիձեն և նրա կինը բանակցել են վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ, Թբիլիսի, 4-ը հունիսի, 2018թ.
Վրաստան - Որդեկորույս Զազա Սարալիձեն և նրա կինը բանակցել են վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ, Թբիլիսի, 4-ը հունիսի, 2018թ.

Վրաստանի մայրաքաղաքում շարունակվում են կառավարության հրաժարականի պահանջով վեց օր առաջ սկսված ցույցերը: Երեկ այդ շարժման ղեկավար Զազա Սարալիձեն հանդիպել է վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիին և բանակցություններից հետո հայտարարել է, որ պետք է շարունակի պայքարը կոռումպացված վերնախավի դեմ:

«Իմ դիրքորոշումը բացարձակապես չի փոխվել, այս համակարգը պետք է ոչնչացնել», - ասել է Սարալիձեն:

Հանրային բողոքները սկսվել են այն բանից հետո, երբ դատարանն անմեղ է ճանաչել երկու ամբաստանյալներին, ովքեր կասկածվել են երկու երիտասարդի՝ այդ թվում Զազա Սարալիձեի որդու սպանության մեջ:

Հանրային բողոքների արդյունքում Վրաստանի գլխավոր դատախազն անցած շաբաթ հրաժարական է տվել, սակայն դա չի մեղմել վրդովված քաղաքացիների զայրույթը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG