Մատչելիության հղումներ

Թբիլիսիում վերսկսվել են բողոքի ակցիաները


Վրաստան ֊֊ Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին զրուցում է Զազա Սարալիձեի հետ բողոքի ակցիայի ժամանակ, Թբիլիսի, 1֊ը հունիսի, 2018թ.

Թբիլիսիում ցուցարարները վերսկսել են բողոքի ակցիաները՝ պահանջելով անաչառ քննություն իրականացնել անցած տարեվերջին տեղի ունեցած երկու անչափահասների սպանության գործով և պատասխանատվության ենթարկել մեղավորներին:

Ցույցին ներկա են նաև որոշ ընդդիմադիր կուսակցություններ, որոնք պնդում են, թե արդարության հնարավոր է հասնել միայն իշխանափոխության դեպքում:

Ավելի վաղ քննության շրջանակներում ձերբակալվել էին ներքին գործերի նախարարության երկու աշխատակիցներ, այդ թվում՝ Վրաստանի նախկին դատախազը:

Սպանվածներից մեկի հայրը՝ Զազա Սարալիձեն, սակայն, հայտարարել է, թե կառավարության այդ քայլերը բավարար չեն և չեն վերականգնում արդարությունը:

«Ես իշխանություններից պահանջում էի ազատազրկել ոչ միայն սպանության մեղավորներին, այլև գործը կոծկող դատախազներին ու նրանց հովանավորներին», ֊ հայտարարել է նա:

Երկու դեռահասների դաժան սպանության գործի շուրջ բողոքի ալիք բարձրացավ շաբաթներ առաջ, երբ դատարանը սպանության համար որևէ մեկին այդպես էլ մեղավոր չճանաչեց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG