Մատչելիության հղումներ

Մակեդոնիայի խորհրդարանը սկսում է երկրի վերանվանման հարցի շուրջ քննարկումները


Մակեդոնիայի խորհրդարանի նիստերից մեկը
Մակեդոնիայի խորհրդարանի նիստերից մեկը

Մակեդոնիայի խորհրդարանն այսօր սկսում է երկրի վերանվանման հարցի շուրջ քննարկումները։

Ըստ Մակեդոնիայի և Հունաստանի միջև ամռանը ստորագրված համաձայնագրի, երկրի նոր անունը պետք է լինի «Հյուսիսային Մակեդոնիա» (Severna Makedonija) ներկայիս Մակեդոնիայի Հանրապետության փոխարեն:

Իր հերթին Հունաստանը համաձայնել է այլևս չարգելափակել Մակեդոնիայի՝ ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի անդամակցությունը:

Մակեդոնիայի ընդդիմությունն, այդ թվում՝ ռուսամետ ուժերը, դեմ են այդ համաձայնագրին:

Երկրի անվանափոխման հարցով շաբաթներ առաջ նաև հանրաքվե է տեղի ունեցել, որը, սակայն, տապալվել է: Քվեարկությանը մասնակցել է ընտրողների մոտ 36 տոկոսն՝ անհրաժեշտ 50-ի փոխարեն: Ընտրություններին մասնակցած մակեդոնացիների մեծամասնությունը, սակայն, կողմ է քվեարկել երկիրը Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետություն վերանվանելուն:

Հանրաքվեն խորհրդատվական բնույթ է կրում, վերջնական որոշումը պետք է ընդունի խորհրդարանը: Այստեղ անհրաժեշտ է 120 ձայներից 80-ը: Իշխող կոալիցիան ունի ընդամենը 69 պատգամավոր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG