Մատչելիության հղումներ

Մակեդոնիան «ձիթենու ճյուղ է պարզում» Հունաստանին


Մակեդոնիայի և Հունաստանի վարչապետներ Զորան Զաևը և Ալեքսիս Ցիպրասը հանդիպում են Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում, Դավոս, Շվեյցարիա, 24-ը հունվարի, 2018թ.
Մակեդոնիայի և Հունաստանի վարչապետներ Զորան Զաևը և Ալեքսիս Ցիպրասը հանդիպում են Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում, Դավոս, Շվեյցարիա, 24-ը հունվարի, 2018թ.

Մակեդոնիայի վարչապետ Զորան Զաևն իր հույն պաշտոնակից Ալեքսիս Ցիպրասի հետ է հանդիպել Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում:

Զաևը Ցիպրասին ասել է, թե Մակեդոնիան կփոխի մայրաքաղաք Սկոպյեի միջազգային օդանավակայանի և Մակեդոնիայից Հունաստան տանող ավտոմայրուղու անունները: Երկուսն էլ հիմա կրում են Ալեքսանդր Մեծի անունը:

«Ցանկանալով ցույց տալ լուծում գտնելու մեր պատրաստակամությունը, ես հայտնում եմ, որ մենք կփոխենք օդակայանի և մայրուղու անունները», - Դավոսում ասել է Զորան Զաևը:

1991 թվականին անկախանալով Հարավսլավիայից, Մակեդոնիան պահպանել է կոմունիստական ժամանակաշրջանում ընդունված անունը: Դա զայրացրել է հարևան Հունաստանին, որտեղ այդ անունը համարում են Հունաստանի նկատմամբ տարածքային ոտնձգության վկայություն: Հունաստանում կա «Մակեդոնիա» անվամբ երկրամաս:

Աթենքը վեճի առնչությամբ արգելափակում է Մակեդոնիայի անդամակցումը Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին: Հունաստանի պնդմամբ՝ մինչև վեճի կարգավորումն այդ երկիրը միջազգային ատյաններում կոչվում է «Մակեդոնիայի նախկին հարավսլավական հանրապետություն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG