Մատչելիության հղումներ

ԱՄՆ պաշտպանության նախարարը հերքում է Ահվազի ահաբեկչության կապակցությամբ Իրանի մեղադրանքները


ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մաթիսը Պենտագոնում զրուցում է լրագրողների հետ, Վաշինգտոն, 24-ը սեպտեմբերի, 2018թ․
ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մաթիսը Պենտագոնում զրուցում է լրագրողների հետ, Վաշինգտոն, 24-ը սեպտեմբերի, 2018թ․

ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մաթիսը հերքել և «անհեթեթ» է որակել Թեհրանի մեղադրանքները, թե Իրանի հարավ-արևմուտքում գտնվող Ահվազ քաղաքում ռազմական շքերթի ընթացքում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման ետևում Միացյալ Նահանգներն է կանգնած։

Երեկ Պենտագոնում լրագրողների հետ զրույցում Մաթիսը շեշտել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը դատապարտել է սեպտեմբերի 22-ի հարձակումը, որի հետևանքով առնվազն 25 մարդ է զոհվել, այդ թվում` չորս տարեկան երեխա:

«Անհեթեթ է պնդելը, թե մենք կարող ենք որևէ առնչություն ունենալ դրան», - ասել է ԱՄՆ պաշտպանության նախարարը։

«Նրանք մինչ այս պահը առնվազն երեք երկրի են մեղադրել, ես կարծում եմ, որ դա մեկ ահաբեկչական խումբ է։ Տեսնենք, թե որքան կերկարի այդ ցուցակը: Բայց լավ կլինի, որ խոսելուց առաջ նրանք իմանան, թե ինչ են խոսում», - ասել է Ջեյմս Մաթիսը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG