Իրանում՝ Ահվազ ավանում հեղափոխական գվարդիայի զորահանդեսի ընթացքում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում, որի հետևանքով սպանվել է առնվազն 24 մարդ, վիրավորների թիվը հասնում է 60-ի:
ԻՌՆԱ լրատվական գործակալությունըի հաղորդում է, որ զոհվել են ոչ միայն զինվորականներ, այլև հանդիսատեսներ, այդ թվում կանայք և երեխաներ:
Զորահանդեսը նվիրված էր Իրանի և Իրաքի միջև 1980-88 թվականների պատերազմի մեկնարկին:
Իրանի արտաքին գործոց նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի պնդմամբ, «գրոհն իրականացրել են տարածաշրջանում ահաբեկչությանը սատարող ուժերը և նրանց ամերիկացի տերերը»:
Reuters լրատվական գործակալությունը նշում է, որ Իրանում այդօրինակ անկարկը հասցեագրվում է Սաուդյան Արաբիային և Իսրայելին:
Դեռևս պաշտոնապես չհաստատված տեղեկություններով, գրոհն իրականացրել է են 4 զինյալներ, ովքեր թիկունքից կրակահերթեր են արձակել զորահանդեսի մասնակիցների և հանդիսատեսների վրա:
Զինյալները պատասխան կրակի արդյունքում տեղում սպանվել են: Այս պահին որևէ կազմակերպություն պատասխանատվություն չի ստանձնել գրոհի համար: