Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը դատապարտել է Իրանում տեղի ունեցած ահաբեկչությունը


Իրանում հեղափոխական գվարդիայի զորահանդեսի ընթացքում ահաբեկչության զոհերի թվում կան նաև երեխաներ, Ահվազ, 22-ը սեպտեմբերի, 2018թ.
Իրանում հեղափոխական գվարդիայի զորահանդեսի ընթացքում ահաբեկչության զոհերի թվում կան նաև երեխաներ, Ահվազ, 22-ը սեպտեմբերի, 2018թ.

Միացյալ Նահանգները դատապարտել է երեկ Իրանում զորահանդեսի ընթացքում տեղի ունեցած ահաբեկչությունը, որի հետևանքով սպանվել է առնվազն 25 և վիրավորվել է շուրջ 60 մարդ:

Իրանի իշխանությունը հայտարարել է, թե այդ ահաբեկչությունն «իրականացրել են Ամերիկայի խամաճիկները»:

ԱՄՆ Պետական դեպարտամենտը հայտարարել է, որ «Ամերիկայի ժողովուրդը ահաբեկչության դեմ պայքարում սատարում է Իրանի ժողովրդին և ցավակցություն է հայտնում այդ դժբախտության կապակցությամբ»:

Ահաբեկչությունը տեղի է ունեցել Ահվազ ավանում, որտեղ հեղափոխական գվարդիայի զորահանդեսի ժամանակ զինվորական զգեստներով չորս զինյալներ թիկունքից կրակ են բացել զորահանդեսի մասնակիցների և հանդիսատեսների վրա:

Զոհվել են ոչ միայն զինծառայողներ, այլև՝ հանդիսատեսներ, այդ թվում՝ կանայք և երեխաներ:

Ըստ իրանական լրատվամիջոցների, պատասխան կրակի արդյունքում չորս զինյալներից երեքը տեղում ոչնչացվել են, իսկ չորրորդը վիրավորվել ու մահացել է հիվանդանոցում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG