Զոհվել է ադրբեջանական բանակի զինվոր 19-ամյա Արիֆ Մամեդովը: Այս մասին հաղորդում է Meydan TV-ն՝ վկայակոչելով զոհված զինծառայողի հարազատներին և Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
Հարազատների պնդմամբ՝ Մամեդովը զոհվել է «ռազմաճակատի գծում» փոխհրաձգության ժամանակ, իսկ Ադրբեջանի ռազմական գերատեսչության վարկածով՝ ոչ մարտական պայմաններում, կան նաև չհաստատված տվյալներ, որ զինվորին գնդակահարել են ծառայակիցները՝ գաղտնաբառը չիմանալու պատճառով, փոխանցում է Meydan TV-ն:
Ադրբեջանական լրատվամիջոցը նշում է նաև, որ հինգշաբթի օրը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում վիրավորվել է հայ զինծառայող 20-ամյա Դավիթ Միլոյանը: Հայկական կողմը հաղորդել էր, որ Պաշտպանության բանակի զինծառայողը հրազենային վիրավորում է ստացել հակառակորդի կրակոցից: