Մատչելիության հղումներ

Հակառակորդի կրակոցից ՊԲ զինծառայող է վիրավորվել, Դավիթ Միլոյանի վիճակը կայուն ծանր է․ ԼՂ ՊՆ


ԼՂ ՊԲ զինծառայողը շփման գծում մարտական հերթապահության ժամանակ, արխիվ
ԼՂ ՊԲ զինծառայողը շփման գծում մարտական հերթապահության ժամանակ, արխիվ

Երեկ ժամը 20:45-ի սահմաններում, Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՊԲ 20-ամյա զինծառայող Դավիթ Արթուրի Միլոյանը: Այս մասին հաղորդում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

«Վիրավորում ստացած զինծառայողը տեղափոխվել է զինվորական հոսպիտալ: Նրա վիճակը գնահատվում է կայուն ծանր», - ասված է Արցախի ռազմական գերատեսչության հաղորդագրությունում:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG