Մատչելիության հղումներ

Իրանի և հինգ գերտերությունների ԱԳ նախարարներն այսօր Վիեննայում կքննարկեն միջուկային համաձայնագրի ճակատագիրը


Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆ, արխիվ
Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆ, արխիվ

Իրանի ու հինգ գերտերությունների բարձրաստիճան դիվանագետները այսօր՝ հուլիսի 6-ին Վիեննայում կհանդիպեն՝ քննարկելու միջուկային համաձայնագրի պահպանման ուղիները ԱՄՆ-ի՝ համաձայնագրից դուրս գալուց հետո:

ԱՄՆ-ի՝ պայմանագրի չեղարկումից հետո Մեծ Բրիտանիայի, Չինաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Ռուսաստանի արտգործնախարարներն իրանցի պաշտոնակից Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ առաջին անգամ են հանդիպում:

Այդ բանակցություններից առաջ Իրանի նախագահ Հասան Ռոհանին Գերմանիայի և Ֆրանսիայի առաջնորդների հետ զրույցում, հայտարարել է, որ տնտեսական քայլերի եվրոպական փաթեթը, որն ուղղված է մեղմելու Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցների հնարավոր հետևանքները «բավարար չեն», փոխանցում են իրանական լրատվամիջոցները:

Աշխարհի վեց գերտերությունների և Իրանի միջև երեք տարի առաջ ստորագրված միջուկային համաձայնագիրը ենթադրում է պաշտոնական Թեհրանի միջուկային ծրագրերի սահմանափակում՝ Արևմուտքի պատժամիջոցները մեղմելու դիմաց:

Այս տարվա մայիսի 8-ին Միացյալ Նահանգների նախագահը հայտարարեց պայմանագրից դուրս գալու և Իրանի նկատմամբ սահմանած, բայց պայմանագրով սառեցված պատժամիջոցները «նոր թափով վերականգնելու» մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG