Մատչելիության հղումներ

Վաշինգտոնը ընդլայնում է Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է Իրանի դեմ պատժամիջոցները վերականգնող փաստաթուղթ՝ Թեհրանի հետ միջուկային համաձայնագրից դուրս գալու մասին հայտարարությունից հետո, Սպիտակ տուն, Վաշինգտոն, 8-ը մայիսի, 2018թ․

Միացյալ Նահանգները նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի նկատմամբ: Հինգշաբթի երեկոյան նման տեղեկություն է զետեղվել ԱՄՆ ֆինանսների նախարարության պաշտոնական կայքում: Պատժամիջոցների թիրախ են դարձել Իրանի վեց քաղաքացիներ և իսլամական հանրապետության տարածքում գործող երեք ընկերություններ:

Reuters-ի տեղեկություններով՝ Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարության հրապարակած ցանկում տեղ գտած անհատներն ու կազմակերպությունները սերտ կապեր ունեն Իրանի ամենաազդեցիկ ուժային կառույցներից մեկի` Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ:

Հիշեցնենք, այս շաբաթվա սկզբին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց 2015 թվականին Իրանի և գերտերությունների միջև կնքված միջուկային համաձայնագրից դուրս գալու և Իրանի նկատմամբ սահմանված, բայց պայմանագրով սառեցված պատժամիջոցները «նոր թափով վերականգնելու» մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG