Մատչելիության հղումներ

Վաղվանից օդի ջերմաստիճանը կնվազի, շաբաթ և կիրակի՝ կարճատև անձրևներ


Երևանյան համայնապատկեր, արխիվ
Երևանյան համայնապատկեր, արխիվ

Հայաստանի տարածքում հուլիսի 5-6-ը, հուլիսի 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հուլիսի 7-8-ը՝ կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է, մայրաքաղաք Երևանի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ:

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 7, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11-15-ը խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:

Օդի ջերմաստիճանը հուլիսի 6-7-ը աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով:

ԱԻՆ մեկ այլ հաղորդագրության համաձայն, Վանաձոր-Ալավերդի-Վրաստան ավտոճանապարհը շարունակում է բաց մնալ միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար՝ հունիսի 12-ին տեղի ունեցած հենապատի փլուզման հետևանքով: Շաբաթ օրվանից Երևան-Մեղրի ավտոճանապարհի 139-րդ կիլոմետրին՝ մոտ 200 մետրանոց հատվածը միակողմանի փակ է. կատարվում են շինարարական աշխատանքներ:

Հայաստանի մյուս բոլոր ավտոճանապարհներն անցանելի են, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG