Մատչելիության հղումներ

Վանաձոր-Ալավերդի-Վրաստան ճանապարհը փակ է՝ հենապատի փլուզման հետևանքով


Ավտոմայրուղի Հայաստանում, արխիվ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ Վանաձոր-Ալավերդի-Վրաստան միջպետական նշանակության ավտոճանապարհը փակ է՝ երկու օր առաջ դրա մի հատվածում հենապատի փլուզման հետևանքով:

Նախարարության հաղորդագրության համաձայն՝ սահմանվել են տրանսպորտային երթևեկության հետևյալ այլընտրանքային երթուղիները.

Տարանցիկ բեռնատար ավտոմոբիլների և երթուղային ավտոբուսների երթևեկությունը իրականացնել՝ Մ-4 (Երևան-Սևան-Իջևան)-Մ-16 (Ոսկեպար-Նոյեմբերյան)-Վրաստանի սահման ճանապարհահատվածներով, Մ-3 (Երևան-Սպիտակ-Վանաձոր)-Մ-8 (Վանաձոր-Դիլիջան)-Մ-4-Մ-16:

Տրանսպորտային միջոցների ներհամայնքային երթևեկությունը դեպի Ալավերդի, Վանաձոր քաղաքներ և մոտակա բնակավայրեր իրականացնել՝ Վանաձոր-Ստեփանավան-Ագարակ-Կողես-Այգեհատ-Օձուն-Ալավերդի Վրաստանի սահման ճանապարհահատվածներով, Վանաձոր-Մ-6-Դսեղ-Մարց ճանապարհահատվածներով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG