Մատչելիության հղումներ

ԱԻՆ-ը խորհուրդ է տալիս ժամը 11-15-ը խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից


Երևանյան համայնապատկեր, արխիվ
Երևանյան համայնապատկեր, արխիվ

Հայաստանի տարածքում հուլիսի 2-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի:

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հաղորդում է նաև, որ ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 7, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11-15-ը խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Վանաձոր-Ալավերդի-Վրաստան ավտոճանապարհը շարունակում է բաց մնալ միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար՝ հունիսի 12-ին տեղի ունեցած հենապատի փլուզման հետևանքով: Շաբաթ օրվանից Երևան-Մեղրի ավտոճանապարհի 139-րդ կիլոմետրին՝ մոտ 200 մետրանոց հատվածը միակողմանի փակ է. կատարվում են շինարարական աշխատանքներ:

Հայաստանի մյուս բոլոր ավտոճանապարհներն անցանելի են, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG