Նախագահ Արմեն Սարգսյանը Ամերիկայի Միացյալ Նահանգների անկախության 242-րդ տարեդարձի առթիվ այսօր այցելել է Հայաստանում ԱՄՆ դեսպանի կեցավայր:
Արմեն Սարգսյանը շնորհավորել է Ռիչարդ Միլսին և ի դեմս նրա՝ Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին՝ պետական կարևոր տոնի առթիվ և մաղթել բարեկեցություն ու շարունակական զարգացում, ասված է Հայաստանի նախագահի գրասենյակի հաղորդագրությունում:
Տոնի առթիվ երեկ Երևանում Միացյալ Նահանգների դեսպանատուն էր այցելել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով այսօր շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին: