Մատչելիության հղումներ

Հուլիսի 6-8-ը օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով, սպասվում են նաև կարճատև անձրևներ


Վարդավառը Երևանում, 12-ը հուլիսի, 2015թ․
Վարդավառը Երևանում, 12-ը հուլիսի, 2015թ․

Հայաստանի տարածքում հուլիսի 4-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, հուլիսի 7-8-ը՝ կեսօրից հետո, առանձին շրջաններում, այդ թվում՝ մայրաքաղաք Երևանի տարբեր հատվածներում, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) հաղորդագրության համաձայն՝ ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 7, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11-15-ը խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:

Ըստ նույն աղբյուրի՝ օդի ջերմաստիճանը հուլիսի 6-8-ը աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով:

ԱԻՆ մեկ այլ հաղորդագրության համաձայն, Վանաձոր-Ալավերդի-Վրաստան ավտոճանապարհը շարունակում է բաց մնալ միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար՝ հունիսի 12-ին տեղի ունեցած հենապատի փլուզման հետևանքով: Շաբաթ օրվանից Երևան-Մեղրի ավտոճանապարհի 139-րդ կիլոմետրին՝ մոտ 200 մետրանոց հատվածը միակողմանի փակ է. կատարվում են շինարարական աշխատանքներ:

Հայաստանի մյուս բոլոր ավտոճանապարհներն անցանելի են, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG