Մատչելիության հղումներ

Օդի ջերմաստիճանը հուլիսի 6-7-ը կնվազի 2-3 աստիճանով․ ԱԻՆ


Վարդավառը Երևանում, 12-ը հուլիսի, 2015թ․
Վարդավառը Երևանում, 12-ը հուլիսի, 2015թ․

Հայաստանի տարածքում հուլիսի 3-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, հուլիսի 7-ին երեկոյան ժամերին առանձին շրջաններում, այդ թվում՝ մայրաքաղաք Երևանի տարբեր հատվածներում, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 7, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11-15-ը խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:

Ըստ նույն աղբյուրի՝ օդի ջերմաստիճանը հուլիսի 6-7-ը կնվազի 2-3 աստիճանով:

ԱԻՆ-ը հայտնում է նաև, որ Վանաձոր-Ալավերդի-Վրաստան ավտոճանապարհը շարունակում է բաց մնալ միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար՝ հունիսի 12-ին տեղի ունեցած հենապատի փլուզման հետևանքով: Շաբաթ օրվանից Երևան-Մեղրի ավտոճանապարհի 139-րդ կիլոմետրին՝ մոտ 200 մետրանոց հատվածը միակողմանի փակ է. կատարվում են շինարարական աշխատանքներ:

Հայաստանի մյուս բոլոր ավտոճանապարհներն անցանելի են, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG