Հայաստանի տարածքում հունիսի 28-30-ը, հուլիսի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ օդի ջերմաստիճանը մինչև հունիսի 30-ը կբարձրանա 4-5 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:
Նույն աղբյուրի փոխանցմամբ, Վանաձոր-Ալավերդի-Վրաստան ավտոճանապարհը շարունակում է բաց մնալ միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար՝ հունիսի 12-ին տեղի ունեցած հենապատի փուզման հետևանքով: Հայաստանի մյուս բոլոր ավտոճանապարհներն անցանելի են, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: