Բրյուսելում մեկնարկել է ՆԱՏՕ-Ռուսաստան խորհրդի նիստը՝ ուկրաինական հակամարտության կարգավորման, զորավարժությունների առնչությամբ երկուստեք լարվածության ու վիճահարույց այլ հարցերի շուրջ:
Կողմերն առաջին անգամ են հանդիպում ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի ու նրա դստեր թունավորումից հետո, ինչին ի պատասխան ՆԱՏՕ-ն ու տասնյակ արևմտյան երկրներ որոշել էին արտաքսել ռուս դիվանագետներին:
Նիստից առաջ էլ Հյուսիսատլանտյան դաշինքը կոչ էր արել Մոսկվային պատասխանատվություն ստանձնել 2014 թվականին Ուկրաինայի օդային տարածքում մալայզիական օդանավի կործանման համար, ինչը 298 մարդու կյանք էր խլել: