Մատչելիության հղումներ

Դոնեցկում մարդատար ինքնաթիռ է կործանվել, 295 մարդ զոհվել է


Ուկրաինա - «Մալազիական ավիաուղիներին» պատկանող մարդատար ինքնաթիռի վթարի վայրը ռուս-ուկրաինական սահմանին, 17-ը հուլիսի, 2014թ․
Ուկրաինա - «Մալազիական ավիաուղիներին» պատկանող մարդատար ինքնաթիռի վթարի վայրը ռուս-ուկրաինական սահմանին, 17-ը հուլիսի, 2014թ․

Քիչ առաջ ռուս-ուկրաինական սահմանին վթարի է ենթարկվել «Մալազիական ավիաուղիներին» պատկանող մարդատար ինքնաթիռը։

Վթարը Տեղի է ունեցել Դոնեցկի շրջանում, որտեղ այս պահին թեժ մարտեր են ընթանում: Ամստերդամից Կուալա Լումպուր ուղևորվող ինքնաթիռում եղել է 280 մարդ, ևս 15-ը սպասարկող անձնակազմի անդամ են եղել։

Reuters-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի ներքին գործերի նախարարության ներկայացուցիչը ասել է, որ ինքնաթիռը կործանվել է «երկիր-երկինք» տիպի հրթիռի հարվածից։

Անտոն Գերասչենկոն ասել է, որ բոլոր ուղևորները և անձնակազմի անդամները զոհվել են։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG