Մատչելիության հղումներ

Ավստրալիան և Նիդերլանդները Ռուսաստանին պաշտոնապես մեղադրում են 2014-ին մալայզիական օդանավը խոցելու մեջ


Ուկրաինա - Հոլանդացի քննիչները աշխատում են «Մալայզիական ավիաուղիներ»-ի MH17 չվերթն իրականացնող օդանավի կործանման վայրում, նոյեմբեր, 2014թ․
Ուկրաինա - Հոլանդացի քննիչները աշխատում են «Մալայզիական ավիաուղիներ»-ի MH17 չվերթն իրականացնող օդանավի կործանման վայրում, նոյեմբեր, 2014թ․

Ավստրալիայի և Նիդերլանդների իշխանությունները Ռուսաստանին պաշտոնապես մեղադրում են Դոնբասում չորս տարի առաջ մալայզիական ինքնաթիռը խոցելու մեջ:

Նիդերլանդների կառավարության կայքէջում տեղադրված հայտարարության մեջ նշվում է, որ Մոսկվան է պատասխանատու անջատականների վերահսկողության տակ գտնվող տարածքում «Բուկ» տեսակի զենիթահրթիռային համակարգի տեղադրման համար, որից էլ խոցվել է օդանավը:

Ավստրալիայի դիվանագիտական գերատեսչության ղեկավարը հայտարարել է, թե միջազգային քննչական խմբի եզրակացությունների հրապարակումից հետո Ռուսաստանին ուղղված բազմաթիվ հարցեր են առաջացել: Արտգործնախարար Ջուլիա Բիշոփի խոսքով, Ավստրալիան, Բելգիան, Մալայզիան և Նիդերլանդները դիտարկում են Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների սահմանման հարց՝ 298 մարդու կյանք խլած ողբերգությանը մասնակցություն ունենալու համար: Կործանված օդանավում հենց այդ երկրների քաղաքացիներն են եղել:

Ավստրալիայի արտգործնախարարը ընդգծել է, որ քննիչների բացահայտումները բացասաբար կանդրադառնան ռուս-ավստրալական դիվանագիտական հարաբերությունների վրա:

Չորեքշաբթի օրը ավիաաղետը հետաքննող միջազգային խումբը հայտարարել է, որ 2014 թվականին Ամստերդամից Կուալա Լումպուր ուղևորվող օդանավը խոցվել էր Ռուսաստանի զինված ուժերի զենիթահրթիռային 53-րդ բրիգադին պատկանող «Բուկ» համալիրից: Ռուսաստանը կտրականապես հերքում է իր մեղսակցությունը ողբերգական միջադեպին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG