Մատչելիության հղումներ

Հայաստանի ԱԳ նախարարը հանդիպել է Արցախի թեմի առաջնորդին


Լուսանկարը՝ ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության
Լուսանկարը՝ ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության

Լեռնային Ղարաբաղում գտնվող Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը այսօր հանդիպել է Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանին։

Արցախի թեմի առաջնորդը ողջունել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի պաշտոնում Զոհրաբ Մնացականյանի առաջին այցելությունը Արցախ, վստահություն հայտնելով, որ Ստեփանակերտում ունեցած հանդիպումներն ու շփումները լավ սկիզբ են հանդիսանում։ Պարգև սրբազանը ամենայն հաջողություն է մաղթել նախարար Մնացականյանին իր պատասխանատու առաքելության մեջ։

ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ Զոհրաբ Մնացականյանը շեշտել է, որ Արցախում նոր ու բազմակողմանի դրական լիցքեր է ստացել, որոնք անհրաժեշտություն են Հայաստանի արտգործնախարարի առաքելության համար։ Նա նշել է, որ իր ունեցած հանդիպումները լավ հնարավորություն էին հստակ պատկերացում կազմելու ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի և դրան առնչվող մի շարք այլ հարցերի վերաբերյալ Արցախի ղեկավարության մոտեցումների մասին։

Պարգև սրբազանը Հայաստանի արտգործնախարարին է ներկայացրել Արցախի թեմի գործունեությունը և ծրագրերը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG