Մատչելիության հղումներ

Մեծ յոթնյակը աջակցում է Սիրիայի հարցով ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի ջանքերին


Մեծ յոթնյակի (G7) երկրները՝ Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Ճապոնիան, Միացյալ Թագավորությունը, Միացյալ Նահանգները և Կանադան, համատեղ հայտարարությամբ «ամենավճռական կերպով» դատապարտել են Սիրիայի Արևելյան Գուտայում տասնյակ մարդկանց կյանք խլած քիմիական զենքի կիրառումը:

Կանադայի կառավարության կայքէջում հրապարակված հայտարարության տեքստում նշվում է նաև, որ G7-ի պետությունները «լիովին աջակցում են» ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի ջանքերին՝ սիրիական կառավարության կողմից քիմիական զենքի կիրառումը նվազեցնելու հարցում:

Մեծ յոթնյակի երկրների արտգործնախարարները, ովքեր նախօրեին հավաքվել են կանադական Օտտավայում, հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում դատապարտում են նաև բրիտանական Սոլսբերիում ռուս նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորումը և շեշտում իրենց համաձայնությունը Մեծ Բրիտանիայի այն գնահատականին, ըստ որի՝ «շատ հավանական է, որ Ռուսաստանն է պատասխանատու հարձակման համար»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG