Մատչելիության հղումներ

Ռուսաստանը ափսոսանք է հայտնում Եվրամիության որոշման կապակցությամբ


ՌԴ ԱԳՆ շենքը Մոսկվայում, արխիվ

Ռուսաստանի արտգործնախարարությունը ափսոսանք է հայտնել այն կապակցությամբ, որ Եվրամիությունը «Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի օրինակով նախընտրել է հակառուսաստանյան քաղաքականություն վարել»:

Հիշեցնենք՝ Եվրամիության ղեկավարները այսօր հայտարարել են, որ համաձայնության են եկել Մոսկվայից ԵՄ դեսպանին ետ կանչելու և այլ միջոցներ ձեռնարկելու հարցում, եզրակացնելով, թե «շատ հավանական է», որ Ռուսաստանը պատասխանատու է Բրիտանիայում ռուս նախկին լրտեսի թունավորման համար:

Արտաքսման հրահանգ ստացած բրիտանացի 23 դիվանագետները և նրանց ընտանիքի անդամները հեռացել են Մոսկվայում Մեծ Բրիտանիայի դեսպանատան համալիրից:

Ռուսաստանը, հիշեցնենք, պահանջել է արտաքսել բրիտանացիներին ի պատասխան Լոնդոնից 23 ռուսաստանցի դիվանագետների արտաքսման: Պաշտոնական Լոնդոնն այդ որոշումն ընդունել է՝ հայտարարելով, որ Մոսկվան է պատասխանատվություն կրում ռուսաստանցի նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի և նրա դուստր Յուլիայի թունավորման համար:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG