Մատչելիության հղումներ

Եվրամիությունը հետ է կանչում իր դեսպանին Մոսկվայից


Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը ժամանել է Բրյուսել՝ Եվրամիության գագաթնաժողովին, 22-ը մարտի, 2018թ․

Եվրամիության ղեկավարները հայտարարել են, որ համաձայնության են եկել Մոսկվայից ԵՄ դեսպանին ետ կանչելու և այլ միջոցներ ձեռնարկելու հարցում, եզրակացնելով, թե «շատ հավանական է», որ Ռուսաստանը պատասխանատու է Բրիտանիայում ռուս նախկին լրտեսի թունավորման համար:

Բրյուսելում երկօրյա գագաթնաժողով անցկացնող Եվրամիության առաջնորդները այսօր հայտարարել են, որ Եվրամիությունը և ԵՄ անդամ մի քանի երկրներ նաև այլ պատասխան քայլեր են դիտարկում Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի կոչից հետո։

Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ Մոսկվայում ԵՄ դեսպան Մարկուս Էդերերը ետ կկանչվի մեկ ամսով՝ ի նշան Բրիտանիայի հետ համերաշխության։

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտնել է, որ քննարկում են հետագա պատժամիջոցների կիրառումը:

Թերեզա Մեյը, հիշեցնենք, Եվրամիության առաջնորդներին կոչ էր արել միասնություն ցուցաբերել Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր՝ Յուլիայի թունավորումը դատապարտելու հարցում։

66-ամյա Սերգեյ Սկրիպալի և նրա 33-ամյա դուստր Յուլիայի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, այն բանից հետո, երբ մարտի 4-ին նրանց հայտնաբերեցին Անգլիայի հարավային Սոլսբերի քաղաքում՝ նստարանին: Մեծ Բրիտանիան հայտարարեց, որ նրանց թունավորել են «Նովիչոկ» կոչվող նյարդապարալիտիկ նյութով, և հարձակման համար մեղադրեց Մոսկվային։

Ռուսաստանը կտրականապես հերքում է մեղադրանքները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG