Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյան․ Ֆրանսիան Հայաստանի կարևորագույն գործընկերն է


Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը Ելիսեյան պալատի մուտքի մոտ ողջունում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին, Փարիզ, 23-ը հունվարի, 2018թ․
Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը Ելիսեյան պալատի մուտքի մոտ ողջունում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին, Փարիզ, 23-ը հունվարի, 2018թ․

Օգտվելով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի Ֆրանսիա այցից` L’Express հեղինակավոր շաբաթաթերթի ճանաչված լրագրող, ֆրանսահայ Քրիստիան Մակարյանը հարցազրույց է ունեցել նրա հետ։

Լրագրողը ցանկացել է իմանալ, թե Հայաստանի նախագահը ինչ սպասումներ ունի Ֆրանսիայից, թե ինչ կարևորություն է ներկայացնում Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի հյուրընկալումը Հայաստանի համար, և վերջապես, թե ինչպիսի հարաբերություններ ունի Հայաստանը իր անմիջական հարևաններից մեկի՝ Իրանի հետ, մանավանդ այդ երկրի միջուկային ձգտումների հետ կապված։

«Կարծում եմ, որ շնորհիվ իր երիտասարդության և դինամիզմի՝ նախագահ Մակրոնը մեծ հույս է ներկայացնում մեր երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման համար», - նշել է Սերժ Սարգսյանը՝ հիշեցնելով 25 տարիներից ի վեր Հայաստանի և Ֆրանսիայի միջև գոյություն ունեցող դիվանագիտական կապերը, որոնք, ասել է նա, «չեն դադարել խորանալ»:

Ապա Հայաստանի նախագահն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբում Ֆրանսիայի համանախագահ լինելու հանգամանքը։

«Ֆրանսիան կարևորագույն գործընկեր է թե՛ երկկողմանի և թե՛ բազմակողմանի մակարդակներով», - ասել է Սերժ Սարգսյանը՝ նաև հիշեցնելով անցած նոյեմբերին Հայաստանի և Եվրամիության միջև համաձայնագրի ստորագրումը, որը նոր հեռանկարներ է բացում Հայաստանի առջև, մասնավորապես նշելով վիզաների ակնկալվող վերացումը Հայաստանի քաղաքացիների համար։

Ինչ վերաբերում է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի անցկացմանը Երևանում՝ նախագահը նշել է. - «Դա մինչ այժմ մեր կողմից տարիներ ի վեր տարված դիվանագիտական գործունեության գագաթնակետն է և խոշորագույն իրադարձություն։ Դրա շնորհիվ մենք կկարողանանք ներկայացնել Հայաստանը ողջ աշխարհին, աշխարհի պետությունների գրեթե կեսը կառավարությունների և պետությունների մակարդակով ներկա կլինի Երևանում»։ Սերժ Սարգսյանը հավելել է, որ այդ օրերին հիմք է դրվելու ֆրանկոֆոն երկրների ձեռնարկատերերի միջագային ցանցի։

Անցնելով ֆրանսահայ լրագրողի մյուս հարցին՝ Իրանի վերաբերյալ, նախագահ Սերժ Սարգսյանն ասել է. - «Մեր հարաբերությունները Իրանի հետ ունեն կենսական նշանակություն։ Մեր քաղաքական երկխոսությունը կայուն է, փոխադարձ այցերն ու փոխանակությունները՝ կանոնավոր»։

Հայաստանի նախագահը շեշտել է, որ «Թեհրանը միշտ չեզոք և հավասարակշիռ վերաբերմունք է ցուցաբերել Ղարաբաղի հարցում, և չնայած Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը կրոնական բնույթ հաղորդելու Ադրբեջանի ապարդյուն ջանքերին, մեր օրինակելի հարաբերությունները Իրանի հետ ապացուցում են, որ Հայաստանը հարգում է իր հարևաններին և նրանց ինքնությունը»։

Ինչ վերաբերում է Իրանի միջուկային ձգտումներին, Հայաստանի նախագահը հիշեցրել է այդ խնդրի վերաբերյալ 2015 թվականի հուլիսին կնքված համաձայնագիրը, որը, նրա համոզմամբ, կառուցողական է և տանում է դեպի խաղաղություն։ Սերժ Սարգսյանը ուրախությամբ նշել է, որ Ֆրանսիան պաշտպանում է այդ համաձայնագիրը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG