Մատչելիության հղումներ

«Սասնա ծռեր»-ի գործով դատական նիստը չկայացավ՝ փաստաբանների գործադուլի պատճառով


«Սասնա ծռեր»-ի գործով փաստաբանները դուրս են գալիս դատարանի դահլիճից, օգոստոս, 2017թ․
«Սասնա ծռեր»-ի գործով փաստաբանները դուրս են գալիս դատարանի դահլիճից, օգոստոս, 2017թ․

«Սասնա ծռեր» զինված խմբի գործով դատական նիստը այսօր չկայացավ՝ գործում ներգրավված մեկուկես տասնյակ փաստաբանների գործադուլի պատճառով:

Դատավորը ընթերցեց փաստաբաններից ստացած գրությունը, ակնարկելով՝ հաջորդ նիստին բացակայող փաստաբանների նկատմամբ սանկցիաներ կկիրառվեն:

«Առանց այդ փաստաբանների այսօրվա գործի քննությունը չենք կարող շարունակել՝ 15 փաստաբանների բացակայությամբ, ուստի այսօրվա նիստը հետաձգում ենք մինչև հաջորդ չորեքշաբթի օրը՝ ամսի 20-ին սեպտեմբերի, 2017 թվականի, ժամը 11:00-ն», - հայտարարեց գործով նախագահող դատավոր Արտոշ Գաբրիելյանը:

Հիշեցնենք, Հայաստանի ավելի քան 180 փաստաբաններ այսօր գործադուլ են հայտարարել՝ բողոքելով դատարաններում իրականացվող, իրենց բնորոշմամբ՝ խուզարկություններից, ինչպես նաև Փաստաբանների պալատից:

Մանրամասները տե՛ս այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG