Մատչելիության հղումներ

Հայաստանի 184 փաստաբաններ մեկօրյա գործադուլ են անցկացնում


Այսօր Հայաստանի 184 փաստաբաններ մեկօրյա գործադուլ են անցկացնում՝ բողոքելով դատարաններում իրականացվող, իրենց բնորոշմամբ՝ խուզարկություններից, ինչպես նաև Փաստաբանների պալատից:

«Ազատության» հետ զրույցում փաստաբան Տիգրան Հայրապետյանը, մասնավորապես, հայտարարեց․ - «Գործադուլը կապված է բացառապես այն գործողությունների հետ, որ վերջին ժամանակները փաստաբանների դեմ կիրառվում են՝ դա Դատական դեպարտամենտի անօրինական գործողություններն են և նաև դատարանների անօրինական գործողությունները: Եվ նաև գործադուլի մեջ, այո, պահանջ կա, որ Փաստաբանների պալատի մարմինները՝ հանձինս Պալատի նախագահի և մնացած մարմինների, խորհուրդը, ինչպես նաև Հանրային պաշտպանի գրասենյակը, համապատասխան ճիշտ դիրքորոշումներ ընտրեն, որպեսզի այսպիսի իրավիճակներ չհայտնվի»:

Այդուհանդերձ, Հայրապետյանը գտնում է, որ «քանի որ այս փուլում գրեթե բոլոր կառույցների ուշադրությունը սևեռված է փաստաբանների վրա, և գրեթե ամեն կողմից Փաստաբանների պալատը հիմա գնդակոծվում է, այս պահին ներսից ևս մեկ օջախ ստեղծել ճիշտ չի լինի»:

Որ փաստաբանների կողմից կան ճնշումներ՝ Տիգրան Հայրապետյանը դա նույնպես բնական է համարում: «Փաստաբանների պալատի նախագահը միշտ պետք է իր մեջքի հետևում զգա այսպիսի քննադատությունների և այսպիսի ճնշումների նաև, որ հասկանա, եթե փաստաբանությունը ինչ-որ առումով շեղվում է, նա պետք է փորձի այդ ղեկը ճիշտ պահի, հակառակ դեպքում՝ մենք չենք ունենա պաշտպանված փաստաբանություն», - ընդգծեց նա:

«Դատավորները կարող են դիմել փաստաբանների համար պատասխանատվության ենթարկելու դիմումներով, որպեսզի դիմեն Պալատ, Պալատը պարտավոր է վարույթ հարուցել: Բայց ինձ թվում է՝ Պալատն էլ պարտավոր է հակադարձել այս ամեն ինչը և պաշտպանել իր անդամներին», - նշեց փաստաբանը:

Հարցին՝ Փաստաբանների պալատի նախագահի վերջին ընտրություններում Արա Զոհրաբյանի մեծ վստահություն ստանալուց՝ ձայների 92 տոկոսով վերընտրվելուց հետո նման կերպ կգործի՞ Պալատը, ավելի վստա՞հ կպաշտպանի փաստաբանների շահերը, Հայրապետյանը արձագանքեց․ - «Ինձ թվում է՝ այդպես պետք է լինի: Եթե այդպես չլինի, հետևաբար՝ փաստաբանները որևէ մեկից կաշկանդված չեն, իրենք այդ ժամանակ կարող են իրենց ընտրությունը կատարել»:

«Գործադուլը, մենք, բնականաբար, ինձ թվում է՝ բավականին էլի պահանջներ կներկայացվի, այդ ձայնը կբարձրացվի: Եթե փաստաբանության անկախությանը ու ազատությանը ինչ-որ վտանգ սպառնում է, նրանք պետք է համախմբվեն և ինչ-որ բան անեն, որպեսզի փաստաբանությանը որևէ բան չսպառնա», - շեշտեց Տիգրան Հայրապետյանը:

Հարցազրույցը ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG