Մատչելիության հղումներ

Սաակաշվիլին մտադիր է սեպտեմբերի 10-ին Լեհաստանից մուտք գործել Ուկրաինա


Լեհաստան - Միխեիլ Սաակաշվիլին Վարշավայում մի հանդիպման ժամանակ ցույց է տալիս իր ուկրաինական անձնագիրը, 6-ը օգոստոսի, 2017թ․
Լեհաստան - Միխեիլ Սաակաշվիլին Վարշավայում մի հանդիպման ժամանակ ցույց է տալիս իր ուկրաինական անձնագիրը, 6-ը օգոստոսի, 2017թ․

Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին, ով վերջերս զրկվել է Ուկրաինայի քաղաքացիությունից, ներկայումս Լեհաստանում է, հայտնում է Associated Press լրատվական գործակալությունը։

Գործակալությանը տված հարցազրույցում Սաակաշվիլին վերաստատել է իր մտադրությունը՝ վերադառնալ Ուկրաինա և պայքարել իր քաղաքացիության վերականգնման համար։ Նա ավելացրել է, որ սեպտեմբերի 10-ին պատրաստվում է Լեհաստանից անցնել Ուկրաինա։

Ուկրաինական իշխանությունները, իրենց հերթին, հայտարարել են, որ թույլ չեն տա Սաակաշվիլիի մուտքը և կառգրավեն անձնագիրը։

Իրեն Ուկրաինայի քաղաքացիությունից զրկելու որոշումը Միխեիլ Սաակաշվիլին կապում է Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի վերջերս Վրաստան կատարած այցի հետ: Ըստ պաշտոնական Կիևի հաղորդագրության, մինչդեռ, Սաակաշվիլին Ուկրաինայի քաղաքացիությունից զրկվել է, որովհետև 2015 թվականին քաղաքացիություն ստանալու դիմումում կեղծ տվյալներ էր ներկայացրել՝ մասնավորապես չէր նշել, որ Վրաստանում իրեն առնչվող քրեական գործ է հարուցված:

Ավելի վաղ, հիշեցնենք, Միխեիլ Սաակաշվիլին զրկվել է նաև Վրաստանի քաղաքացիությունից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG