Մատչելիության հղումներ

Վայոց ձորի հրդեհը մարվել է․ ԱԻՆ


Հրդեհը Վայոց ձորի անտառում, 11-ը օգոստոսի, 2017թ․
Հրդեհը Վայոց ձորի անտառում, 11-ը օգոստոսի, 2017թ․

Այսօր ժամը 9:24 Վայոց ձորի մարզի Արտավան գյուղի հրդեհը մարվել է, հաղորդում է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը (ԱԻՆ):

Հաղորդագրության համաձայն՝ այրվել է շուրջ 15.6 կիլոմետր պարագծով խոտածածկ տարածք, որից 320 հա՝ անտառածածկ:

Օգոստոսի 10-ի երեկոյան բռնկված հրդեհի մեկուսացման մասին ԱԻՆ-ը հաղորդեց երեկ, օգոստոսի 12-ին էլ հայտնել էր վտանգավոր օջախները մարելու մասին:

Վայոց ձորում հրդեհի փաստով, հիշեցնենք, քրեական գործ է հարուցվել, կա կասկածյալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG