Մատչելիության հղումներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր, ժամը 09:21-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են:

Ժամը 09:51-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում էր երկու մարտական հաշվարկ (5 հրշեջ-փրկարար և 1 հրամանատար) և անտառտնտեսության 18 աշխատակից, իսկ «Լիդիան Արմենիա» 1 ջրատար ավտոմեքենան իրականացնում է հերթապահություն:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:05-ին:

Հիշեցնենք, Վայոց Ձորի Արտավան գյուղի մոտ գտնվող անտառում օգոստոսի 10-ին բռնկված հրդեհի հետևանքով օգոստոսի 12-ի դրությամբ այրվել էր 450-500 հա խոտածածկ տարածք, որից 80 հեկտարը՝ անտառ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG