Մատչելիության հղումներ

«Հրանոթը՝ Ալխանլուին կից տարածքում»․ ԼՂ ՊՆ-ը նոր տեսանյութ է հրապարակել


ԼՂ ՊՆ շենքը Ստեփանակերտում, արխիվ

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը ևս մեկ տեսանյութ է հրապարակել՝ պնդելով, որ դրանում «պարզ երևում է Ալխանլու բնակավայրին կից տարածքում տեղակայված հրանոթը»:

«Հակառակորդը, իր բնակչությունն օգտագործելով որպես կենդանի վահան, խաղաղ բնակավայրերում տեղակայված կրակակետերից կրակ է վարում արցախյան դիրքապահների ուղղությամբ», - հայտարարում է ԼՂ ռազմական գերատեսչությունը՝ հավելելով, որ այդ կրակակետերը ինչպես միշտ, այսուհետ ևս լռեցվելու են:

Հուլիսի 4-ի երեկոյան Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը հաղորդեց ադրբեջանական կողմի՝ ՏՌ-107 համազարկային հրթիռային կայանքներ կիրառելու և Պաշտպանության բանակի պատասխան գործողությունների մասին: Ադրբեջանական կողմը հաղորդեց, թե հայկական կողմի արկակոծության հետևանքով քաղաքացիական անձինք են զոհվել։ Հայկական կողմը շեշտում է, որ Ադրբեջանի զինուժը խաղաղ բնակչությանը որպես վահան է օգտագործում և իր կրակակետերը բնակավայրերում է տեղակայում։

ԼՂ ՊՆ այսօր հրապարակած տեսանյութը տես այստեղ․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG