Մատչելիության հղումներ

ԼՂ ՊՆ. ՊԲ-ն պատասխան գործողություններ է ձեռնարկել, հակառակորդը կորուստներ ունի


ԼՂ ՊԲ հրետանային ստորաբաժանումը շփման գծում, արխիվ

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը այսօր ժամը 20:31-20:40-ի սահմաններում ստիպված են եղել ձեռնարկել պատասխան գործողություններ, ինչի արդյունքում վնաս է հասցվել Ալխանլու գյուղում տեղակայված կրակակետին: ՊԲ համապատասխան ծառայությունների կողմից տրամադրված տվյալներով, հակառակորդն ունի կորուստներ: Հայկական կողմը կորուստներ չի ունեցել:

Ադրբեջանական կողմը հաղորդում է գյուղի երկու բնակիչների զոհվելու և մեկ վիրավորի մասին:

Լեռնային Ղարաբաղի ռազմական գերատեսչության մամուլի ծառայությունը ավելի վաղ տեղեկացրել էր, որ հուլիսի 4-ին շփման գծի տարբեր հատվածներում ադրբեջանական կողմը շարունակել է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը:

«Մասնավորապես, ժամը 11:30-11:35 սահմաններում արևելյան ուղղությամբ ադրբեջանական կողմը կիրառել է 82 միլիմետրանոց ականանետ (4 արկ), նույն հատվածում ժամը 12:45-12:55-ի սահմաններում՝ հաստոցավոր հակատանկային նռնականետ (3 արկ), հարավային ուղղությամբ՝ ժամը 13:35-ին 60 միլիմետրանոց ականանետ (3 արկ), 19:10-ին՝ 60 միլիմետրանոց ականանետ (2 արկ), իսկ 20:20-20:30-ի սահմաններում Ալխանլու գյուղում տեղակայված ռազմակայանից ադրբեջանական զինուժը ՏՌ-107 տիպի համազարկային հրթիռային կայանքներից (5 արկ) կրակ է բացել հարավային ուղղությամբ գործող զորամասերից մեկի հրամանատարական կետի ուղղությամբ՝ 20:48-ին կիրառելով նաև 82 միլիմետրանոց ականանետ (3 արկ)», - ասված է հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG