Մատչելիության հղումներ

ԼՂ ՊՆ․ Ադրբեջանական կողմը կիրառել է ՏՌ-107 համազարկային հրթիռային կայանքներ


Հայկական հակաօդային պաշտպանության համակարգ, արխիվ

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության (ՊՆ) հաղորդագրության համաձայն, այսօր ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ադրբեջանական կողմը շարունակել է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը տարբեր տրամաչափի ականանետերից, իսկ ժամը 20:20-ի սահմաններում հարավային ուղղությամբ կիրառել է նաև ՏՌ-107 տիպի համազարկային հրթիռային կայանքներ:

ԼՂ պաշտպանության նախարարությունը միջազգային համապատասխան կազմակերպությունների ուշադրությունն է հրավիրում կատարվածի հանդեպ և ադրբեջանական կողմին նախազգուշացնում, որ պատասխանը լինելու է անհամարժեք:

Հիշեցնենք, որ այսօր ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում էր անցկացրել Մարտունու շրջանի արևելյան հատվածի ուղղությամբ։ Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն, սակայն, ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությունը դուրս չէր բերել իր առաջապահ դիրքեր

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG