Մատչելիության հղումներ

Կառավարության ծրագրում սեփական նախաձեռնությունների գաղափարների երևույթները շատ քիչ են. Թևան Պողոսյան


«Այն, ինչ հնարավոր է»՝ այսպես է անվանում կառավարության հնգամյա ծրագիրը Ազգային ժողովի նախկին պատգամավոր Թևան Պողոսյանը, պարզաբանելով, որ ծրագրում սեփական նախաձեռնությունների գաղափարների երևույթները շատ քիչ են, մեծ մասամբ այն ծրագրերն են նկարագրված, որոնց համար Հայաստանը ստացել է դրսի ֆինանսավորում, կամ կա որևէ մեկը, որը կֆինանսավորի։

«Ես հասկանում եմ, որ Հայաստանի իրական պատկերն ուսումնասիրելով՝ մենք պետք է գիտակցենք, որ մինչև 2019 թվականը Հայաստանն այլևս ունակ չի լինելու գնալ մեծ գումարներ վարկով վերցնել։ Ինչո՞ւ եմ վարկով վերցնել ասում՝ որովհետև դու գնում ես վարկով գումար վերցնելու, երբ որ սեփական ծրագիր ունես, մնացած բոլոր ծրագրերի մեջ շատ ժամանակ դու ման ես գալիս այն ռեսուրսը, որն իր գումարով գալիս է, ինչը նշանակում է, որ մեր դրսի դոնորները, այստեղի դոնորները, նույն սփյուռքյան դոնորները, եթե լինեն, իրենք գալիս են արդեն ռեսուրսով, Հայաստանն այլևս ունակ չի նոր գումարներ վերցնելու, որ իր սեփական երազը փորձի կյանքի կոչել», - «Ազատության» հետ զրույցում ասաց Պողոսյանը։

Հարցին, թե նոր գաղափարներ չկա՞ն, 5-րդ գումարման խորհրդարանի պատգամավորը պատասխանեց. - «Դե ո՞րն է, նույնիսկ այն նոր ինստիտուտները, որոնք ի տարբերություն նախկինում չեն եղել, եղել են արդեն ինչ-որ մեկի կողմից ֆինանսավորվող, ոչ թե եղել է այն, որ մենք եկել ենք, լսել ենք, կողքի ծրագրերն ավելի հետաքրքիր են եղել, այս տեսակի մի կետ են ունեցել... Չէ՞ որ մենք ասում ենք, որ անցնում ենք պառլամենտարիզմի, և մենք պետք է կարողանանք պառլամենտում կոլեկտիվ որոշումներ կայացնել։ Նորից պարզվում է՝ մենք գտնվում ենք այն դաշտի մեջ, որտեղ կոալիցիան, գալով այնտեղ, նույն գործադիրը՝ արհամարհանքների շրջանակում, վերաբերմունքի, կամ փնթի միգուցե, միգուցե անհասկանալի երևույթով, բայց չձևավորեց վերաբերմունք, որտեղ նստի, քննարկի՝ արհեստական, ձևական ուղղակի նստեին, քննարկեին, որ ասեին՝ նայեք պառլամենտարիզմում ոնց է լինում։ Գրվել էր մի բան, չէր քննարկվել, նույնիսկ այն խմբակցության հետ, որի հետ հանդիպել էին, եթե «Ծառուկյան» դաշինքի հետ ասենք, ապա բոլոր իրենց ներկայացուցիչները մեծ քննադատության ենթարկեցին այն, որ իրենց ասած15 կետերից որևէ մեկին ուշադրություն չեն դարձրել։ Ի՞նչ ենք անում, արհամարհո՞ւմ ենք՝ «մենք համարում եք, որ դուք այլևս մեզ պետք չեք, մեր 64 ձայնը ունենք, ինչ ուզենք՝ կբերենք, կանցկացնենք»։

Պողոսյանն ասաց, որ ինքը դեմ կլիներ տարբեր ոլորտներում նշված այս խնդիրներին։

Հիշենենք, երեկ Ազգային ժողովը 64 կողմ և 31 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունեց կառավարության գործունեության ծրագիրն առաջիկա 5 տարիների համար:

Ազգային ժողովում ծրագիրը ներկայացնելիս վարչապետ Կարեն Կարապետյանն ասել էր, որ այն կյանքի որակ փոխող ծրագիր է։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG