Մատչելիության հղումներ

Ահաբեկչական գործողությունների դեպքում Թեհրանը նոր հրթիռային հարվածներ կհասցնի ԻՊ-ի դիրքերին. IRGC


Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսը (IRGC) հանդես է եկել հայտարարությամբ` զգուշացնելով, որ պաշտոնական Թեհրանը կարող է նոր հրթիռային հարվածներ հասցնել «Իսլամական պետություն» խմբավորման դիրքերին, եթե դրա զինյալները կրկին փորձեն ահաբեկչական գործողությունների դիմել երկրի տարածքում:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հեղափոխության պահապանների կորպուսի ստորաբաժանումներն օրերս հրթիռակոծել են «Իսլամական պետության» Սիրիայում գտնվող դիրքերը:

Հիշեցնենք, հունիսի 7-ին Իրանի խորհրդարանի շենքում, ապա Թեհրանի ամենամարդաշատ տուրիստական վայրերից մեկում՝ 1979 թվականի Իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլա Խոմեյնիի դամբարանում տեղի ունեցած հարձակումներից առնվազն տասներկու մարդ զոհվեց, ավելի քան չորս տասնյակը վիրավորվեցին։ Ահաբեկչական գործողությունների պատասխանատվությունը ստանձնեց «Իսլամական պետություն» խմբավորումը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG