Մատչելիության հղումներ

Կրակոցներ Իրանի խորհրդարանում և Խոմեյնիի դամբարանում, կան զոհեր և վիրավորներ


Իրան - Այաթոլա Խոմեյնիի դամբարանը Թեհրանում, արխիվ

Իրանական լրատվամիջոցները հաղորդում են Իրանի խորհրդարանում և Թեհրանում 1979 թվականի Իսլամական հեղափոխության առաջնորդի` այաթոլա Խոմեյնիի դամբարանում հնչած կրակոցների մասին։

Ըստ տեղի լրատվամիջոցների, զինված տղամարդը Խոմեյնիի դամբարանում կրակ է բացել մարդկանց ուղղությամբ, կան վիրավորներ։

Մեկ այլ զինված անձ կրակոցներ է արձակել խորհրդարանի ներսում՝ վիրավորելով հսկիչին, գրում են իրանական լրատվամիջոցները։

Պատգամավոր Էլյաս Հազրաթին ասել է, որ խորհրդարանում երեք տղամարդ կա՝ զինված Կալաշնիկովի ինքնաձիգով ու ատրճանակով։

Որոշ լրատվամիջոցներ հաղորդում են երեք սպանվածի մասին։

Ըստ իրանական «Ֆարս» գործակալության, երկու հարձակումների պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։

Մանրամասները տե՛ս այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG