Մատչելիության հղումներ

Իրանը երեկ հրթիռակոծել է Սիրիայի արևելյան սահմանները՝ Դեր-էլ-Զորի շրջանը՝ թիրախավորելով «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերը։

Հիշեցնենք, Իրանի մայրաքաղաք Թեհրանում հունիսի 7-ին տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» խմբավորումը:

Նախ Իրանի խորհրդարանի շենքում, ապա Թեհրանի ամենամարդաշատ տուրիստական վայրերից մեկում՝ 1979 թվականի Իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլա Խոմեյնիի դամբարանում տեղի ունեցած հարձակումներից առնվազն տասներկու մարդ զոհվեց, ավելի քան չորս տասնյակը վիրավորվեցին։

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (IRGC) հայտարարել է, որ հրթիռակոծման հետևանքով «մեծ թվով ահաբեկիչներ» են սպանվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG