Մատչելիության հղումներ

Վահե Ստեփանյանը նշանակվել է Հայաստանի կառավարության աշխատակազմի ղեկավար


Կառավարության շենքը Երևանում

Նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա հրամանագրով՝ Վահե Ստեփանյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար:

Հիշեցնենք, Ազգային ժողովը մայիսի 31-ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց գործադիր մարմնի առաջարկը, որով կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար քաղաքական պաշտոնը փոխարինվեց Հայաստանի կառավարության աշխատակազմի ղեկավար հայեցողական պաշտոնով:

Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի պաշտոնը տարբեր վարչապետների օրոք մի քանի անգամ ստեղծվել, հետո էլի վերացվել է:

Դեռ մի քանի շաբաթ առաջ այդ պաշտոնը զբաղեցնում էր Դավիթ Հարությունյանը, ով նախագահի որոշմամբ, նշանակվեց արդարադատության նախարար՝ այդ պաշտոնում փոխարինելով Արփինե Հովհաննիսյանին, ով ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո, ստանալով պատգամավորական մանդատ, ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG