Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել 10 նախարարների և փոխվարչապետի նշանակման մասին


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը այսօր երեկոյան հրամանագրեր է ստորագրել 10 նախարարների և փոխվարչապետի նշանակման մասին:

Իրենց պաշտոններում վերանշանակվել են փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:

Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանը նշանակվել է արդարադատության նախարար՝ այս պաշտոնում փոխարինելով Արփինե Հովհաննիսյանին: Հիշեցնենք՝ Դավիթ Հարությունյանը արդարադատության նախարարի պաշտոնը զբաղեցրել է նաև 1998-2007 թվականներին:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG