Մատչելիության հղումներ

Մահացել է մայիսի 3-ին ծնված հնգյակի երրորդ երեխան՝ տղան


Հնգյակի ծնողները, 3-ը մայիսի, 2017թ․
Հնգյակի ծնողները, 3-ը մայիսի, 2017թ․

Այսօր մահացել է մայիսի 3-ին Երևանի «Էրեբունի» հիվանդանոցում ծնված հնգյակից երրորդ երեխան՝ տղան: Այս լուրը «Ազատության» հետ զրույցում հաստատեց մայրաքաղաքի «Մուրացան» հիվանդանոցային համալիրի Մանկական և նորածնային վերակենդանացման կլինիկայի ղեկավար Հրանտ Կալենտերյանը:

«Ամենածանր վիճակում տղան էր: Երեխան շատ խնդիրներ ուներ: Մահվան պատճառ դարձավ սրտային անբավարարությունը», - ասաց Կալենտերյանը:

Երկու աղջիկների վիճակը կայուն է մնում՝ դրական դինամիկայով։

Հիշեցնենք՝ մայիսի 6-ին հնգյակից մահացել է «Էրեբունի» բժշկական կենտրոնում բուժվող նորածին աղջիկը: Մայիսի 7-ին «Մուրացան» հիվանդանոցային համալիրի վերակենդանացման բաժանմունքում մահացել է հնգյակից ևս մեկ նորածին՝ ամենափոքր քաշով աղջիկը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG