Մատչելիության հղումներ

Երևանում օրերս ծնված հնգյակ երեխաներից տղայի վիճակը ծայրահեղ ծանր է, երկու աղջիկներինը՝ կայուն ծանր, ԱՆ


Հնգյակի ծնողները՝ «Էրեբունի» ԲԿ-ում

Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն այսօր այցելել է նորածնային վերակենդանացման բաժանմունքներ, ծանոթացել այդ բաժանմունքներում բուժվող և խնամվող նորածինների առողջական վիճակին։

Ըստ նախարարության, շրջայցի ընթացքում ամենուր քննարկվել են մայիսի 3-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնում լույս աշխարհ եկած հնգյակից կյանքի համար պայքարող երեք նորածինների բուժմանն առնչվող մանրամասներ։

Նրանցից «Մուրացան» հիվանդանոցային համալիրում գտնվոր տղայի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, իսկ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի և Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի նորածնային վերակենդանացման բաժանմունքներում բուժվող երկու աղջկա վիճակը` կայուն ծանր։ Աղջիկները շնչում են առանց արհեստական շնչառական սարքի, նրանց միացված է CPAP համակարգ։

Անդրադառնայով հնգյակից 2-ի անցանկալի վախճանի պատճառներին` ՀՀ ԱՆ գլխավոր մանկական ռեանիմատոլոգ Հրանտ Կալենտերյանը նշել է. - «Խնդիրը խորը անհասության պատճառով օրգան-համակարգերի ոչ բավարար զարգացումն է, ինչի հետևանքով բազմաթիվ բարդություններ են առաջանում, որոնք սպասելի են և, ցավոք, հաճախ հնարավոր չէ կանխարգելել կամ իրավիճակից փրկել»։

Նախարարությունը նշում է, որ մասնագետների կողմից ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ փոքրիկների վիճակը կայունացնելու և կյանքը փրկելու համար։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG